00:00:00

«Փաստ». Աբովյանում լուրջ «ճակատամարտ» է սպասվում. ո՞վ կլինի ՔՊ-ի թեկնածուն

09:59, 05 հոկտեմբեր 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երեկ Աբովյանում անցկացրել է Աբովյանի տարածաշրջանի ՔՊ-ականների, համակիրների, ակտիվիստների ու, այսպես կոչված, «ձայն բերողների» բավականին ընդլայնված հավաք: Ի թիվս այլ հարցերի, իշխանական ուժի ներկայացուցիչներն ու մարզի «մերձիշխանականները» քննարկել են առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին ՔՊԿ-ի մասնակցության հարցը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Աբովյանում ՔՊԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է, այսինքն՝ քաղաքապետի թեկնածու է լինելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, որը համարվում է Ռոմանոս Պետրոսյանի «մարդը»: Փաստացի ՇՄ նախարարն իր հավատարիմ կադրերից մեկին «գործուղում» է Աբովյան՝ մարզում իր ամբողջական ազդեցությունը վերջնականապես ամրապնդելու նպատակով: Սա, ըստ էության, նշանակում է, որ Աբովյանում լուրջ «ճակատամարտ» է սպասվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր