00:00:00

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին

22:37, 04 հոկտեմբեր 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահականից։ Երկրի ղեկավարն իր խոսքում անուրանալի է համարել հրամանատարի՝ Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը հետմահու արժանացած Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ ջոկատի տղաների ունեցած ներդրումը Հայրենիքի պաշտպանության գործում, նշել, որ հերոս քաջորդիների շնորհիվ Արցախը շարունակում է ապրել և պայքարել: Քննարկվել են հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ընթացքը, դրանցում համահայկական ներուժի ներգրավման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր