00:00:00

Թեհրանը ամենաբարձր մակարդակով փորձելու է զարգացնել հարաբերությունները եղբայր Հայաստանի հետ

20:14, 04 հոկտեմբեր 2021

Հոկտեմբերի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, տեղեկացնում է ԱԽՔ գրասենակը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները ուղենշել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգիստի կարևորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում: Կողմերը նաև մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է, որ Թեհրանը ամենաբարձր մակարդակով փորձելու է զարգացնել հարաբերությունները եղբայր և բարեկամ Հայաստանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր