00:00:00

Ավտոմեքենան բախվել է ծառին. կա տուժած (թարմացված)

02:33, 09 մայիս 2018 Պատահարներ

Մայիսի 8-ին, ժամը 18:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է ծառին: Բախման հետևանքով ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը՝ Ֆ. Հ.-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Տուժածը համապատասխան հետազոտություն անցնելուց հետո դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և վառելիքաքսուքային նյութերով իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր