00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. Դավիթ Բեկի փողոցում Mercedes ML-ը բախվել է հաստաբուն ծառին. ծառը կոտրվել է. կա վիրավոր.

00:18, 09 մայիս 2018 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Mercedes ML63 մակնիշի 01 ՕA 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի հարևանութամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում եղած հաստաբուն ծառին: Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հարվածի արդյունքում հաստաբուն ծառը կոտրվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր