00:00:00

Տեսչական մարմիններն էրեբունու տրանսպորտում հայտնաբերել են հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք

22:29, 28 սեպտեմբեր 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները սեպտեմբերի 28-ին համատեղ մշտադիտարկել են էրեբունի վարչական շրջանի հանրային տրանսպորտը։
Ինչպես  տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, ուսումնասիրվել է ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ «Բացի այս՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 2 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել։ Արդյունքում՝ տրանպորտային միջոցները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք»,-հայտնում են տեսչական մարմնից՝ հավելելով, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր