00:00:00

Իրավապահները «ռեյդ» են անում․ ինչ են փնտրում ոստիկանները (տեսանյութ)

21:11, 28 սեպտեմբեր 2021

Խցանումներ Երևանի տարբեր փողոցներում, ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում մեքենաներում: Irakanum.am-ին ահազանգած վարորդները հայտնում են, որ տևական ժամանակ է քաղաքում  տեղաշարժվել չեն կարողանում, գրեթե բոլոր խաչմերուկներում  ճանապարհային ոստիկաններն ու պարեկային ծառայողները կանգեցնում են մեքենաներն ու խուզարկում։  Վարորդներին ստիպում են բացել բեռնախցիկները։ Ի դեպ նույն իրավիճակն է նաև Երևան մտնող ճանապարհներին։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևան քաղաքում։ Ըստ Ջանոյանի նման միջոցառումներ պարբերաբար են իրականացվում։ Սակայն վարորդները դժգոհում են, որ պարեկների անփորձության պատճառով ժամերով խցանումների մեջ են մնում, երթևեկությունը պատշաճ կազմակերպել վերջիններս այդպես էլ չսովորեցին։ https://www.youtube.com/watch?v=SZLgotVUKYk

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր