00:00:00

Վթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին․ կա տուժած

18:33, 28 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:04-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ։ ԱԻՆ լրատվական վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ-2101»  (վարորդ` Գ․ Ն․,  ծնված 1937 թ․) և «Mercedes»  (վարորդ` Հ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և վարորդ Գ․ Ն․-ին ցուցաբերել առաջին օգնություն․ վերջինս տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր