00:00:00

Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան

17:57, 28 սեպտեմբեր 2021

Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան: ԱԺ-ից  հայտնում են, որ ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի ուղեկցությամբ շրջել է հիմնական ցուցասրահում՝ ծանոթանալով Դեմիրճյան պետական-քաղաքական գործչի կյանքին ու գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին: Թանգարանում է պահվում Կարեն Դեմիրճյանին վերաբերող 8000 ցուցանմուշ: Ալեն Սիմոնյանին հետաքրքրել է հատկապես Կարեն Դեմիրճյանի աշխատանքային հուշասրահը: Հուշասրահում ցուցադրված է Կարեն Դեմիրճյանի՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում եւ ՀՀ ԱԺնախագահի պաշտոնում աշխատած տարիների աշխատասենյակից դրվագ, որի կահույքը այժմյան խորհրդարանի վարչական շենքից բերվել էր թանգարան: Հանդիպման ավարտին տիկին Ռիման Ալեն Սիմոնյանին նվիրել է Կարեն Դեմիրճյանին նվիրված գրքեր՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր