00:00:00

Ով է այսօր «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հնչած կրակոցներից մահացած կինը

16:15, 28 սեպտեմբեր 2021

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր գիշեր «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հնչած կրակոցներից: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, կրակոցների հետևանքով սպանված 27-ամյա աղջիկը Վանաձոր քաղաքի Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրեն Դիանա Դարբինյանն է, իսկ ահա նրա հայրը բոլորին հայտնի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր Բագրատիոն Դարբինյանն է: Ի դեպ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն,  մինչ կրակոցները Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում սպանված կինը եւ նրա ամուսինը վիճաբանել են ինչ-որ անձանց հետ, որից հետո պայմանավորվել են հանդիլեպ «Հաղթանակ» զբասայգու տարածքում: Հասնելով դեպքի վայր՝ Դիանա Դարբինյանը եւ իր ամուսինը չեն էլ հասցրել իջնել մեքենայից, որոնց մոտեցել է մեկ այլ մեքենա եւ անկանոն մի շարք կրակոցներ է արձակել ամուսինների ուղղությամբ, ինչի հետևանքով երիտասարդ աղջիկը մահացել է: Լուսանկարներում՝ ամուսիններ Դիանա Դարբինյանն ու Վազգեն Մարգարյանն են   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր