00:00:00

Արարատի մարզում Ford Focus-ը տապալել է էլեկտրասյունն ու շրջվել. վարորդը վիրավոր է. մի քանի գյուղեր հոսանքազրկվել են

12:39, 28 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Արարատի մարզում, սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Զոհրաբ Մ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Կանաչուտ-Դեղձուտ գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել մասամբ ճանապարհի երթևեկելի գոտում։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Զոհրաբ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև սահմանազատել տարածքը, իսկ հետո քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան։ Տապալված էլեկտրասյան պատճառով մի քանի գյուղեր հոսանքազրկվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր