00:00:00

Ոստիկանության աշխատակցի Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

10:49, 28 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Սեպտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Խաչատուր Խաչատրյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին, այդ թվում՝ ճամփեզրի, տեղեկացնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Խ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ Խ. Խաչատրյանը ծառայում է Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր