00:00:00

Արտակ Դավթյանը մասնակցել է պատերազմի տարելիցին նվիրված խաչքար-հուշակոթողների բացմանը

23:15, 27 սեպտեմբեր 2021

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Արմավիրի մարզի Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված, անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողների բացման և զոհված հայորդիների ոգեկոչման միջոցառումներին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հուշ-ցերեկույթների ընթացքում անդրադարձ է կատարվել մերօրյա հերոսների սխրանքերին ու քաջագործությանը, միասնական տերունական աղոթք է հղվել առ Աստված զոհվածների հոգու հանգստության համար, խոնարհվել են ծաղիկներ հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիներին նվիրված հուշակոթողներին: Այնուհետև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Արմավիրի ուսումնական զորամասում մասնակցել է անմահ հերոսների հավերժության խորհուրդն ամփոփող հոգեհանգստյան աղոթքին և մոմավառությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր