00:00:00

Եռաբլուրում Արցախյան 44-օրյա պատերազում նահատակված հերոսների հիշատակի ոգեկոչման արարողություն է անցկացվել

20:39, 27 սեպտեմբեր 2021

Եռաբլուրում Արցախյան 44-օրյա պատերազում նահատակված հերոսների հիշատակի ոգեկոչման արարողություն է անցկացվել, որը կազմակերպվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից: «44-օրյա մարտական գործողությունների ժամանակ մեր բանակը դիմակայեց ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ ՆԱՏՕ-ում երկրորդ ուժեղ բանակն ունեցող Թուրքիային ու ահաբեկչական խմբավորումներին: Հայոց բանակի քաջարի մարտիկներն ցույց տվեցին իրենք ոգու արիությունը, բազկի ուժը: Չնայած տարածքային մեծ կորուստներին, մեր զինված ուժերը լուրջ վնաս հասցրին ադրբեջանական բանակին, որը եւս վերակենդանացման կարիք ունի: Ցավոք, անդառնալի կորուստներ ունեցանք, եւ դա պետք է սառնասրտությամբ ընդունենք: Արժանի լինենք մեր մարտական ընկերների սուրբ հիշատակին»,- նշել է ՀՀ ԶՈՒ Բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը: ԶՈՒ հոգեւոր հովիվները հոգեհանգստյան կարգ են մատուցել, զինվորական երգչախմբի կողմից կատարվել է հայկական բանակի հիմնը, կատարվել է մոմավառություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր