00:00:00

ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը թվեր են հրապարակել․ քանի մարդ է մասնակցել «Հայաստան» դաշինքի երթին

15:58, 27 սեպտեմբեր 2021

Երեկ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ «ներքին կարգով» իրավապահ համակարգում շրջանառվում է տարբեր թվեր երթի մասնակիցների հետ կապված: Մենք տեղեկացանք, որ երթի ավարտից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երթի մասնակցի 12 հազար թիվ է նշել, իսկ ՀՀ ոստիկանությունն էլ 9000 անձ է հաշվել, որոնք մասնակցել են երթին: Ընդհանուր առմամբ նշվել է, որ մոտ 10 հազար անձ է մասնակցել երթին, որը նշանակում է, թե այդքան մարդ չի հանդուրժում այն թեզը, որ հաղթել ենք 44-օրյա պատերազմում, իսկ իրականում պարտվել ենք: Նշենք, որ երեկ ուղերձով դիմել էր նաեւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ մեր բանակը չի պարտվել, այլ պարտվել է ապիկար իշխանությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր