00:00:00

«ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ». ԵՄ պատվիրակության հայտարարությունը 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի առիթով

09:04, 27 սեպտեմբեր 2021

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի առիթով: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին։ ԵՄ-ն մշտապես հետամտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր