00:00:00

Հայկական փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ վտանգված է. 29.11%-ի չափով նոր տուրք. տնտեսագետ

03:15, 26 սեպտեմբեր 2021 Տնտեսություն

Հայաստանից ԱՄՆ արտահանվող ֆայլաթիթեղի վրա լրացուցիչ 29.11% տուրք է դրվում, ինչի հետևանքով կթանկանա հայկական արտադրանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «Հայկական փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ վտանգված է. 29.11%-ի չափով նոր տուրք ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտը սահմանել է փայլաթիթեղի(Ֆոլգա) ներմուծման հակադեմպինգային նոր տուրքի տոկոսադրույքները՝ - Հայաստան՝ 29.11% - Բրազիլիա՝ 13.93%-63.05% - Օման՝ 5.82% - Ռուսաստան՝ 62.18% - Թուրքիա՝ 4.88%: Այսինքն՝ Հայաստանից ԱՄՆ արտահանվող ֆայլաթիթեղի վրա լրացուցիչ 29.11% տուրք է դրվում, ինչի հետևանքով կթանկանա հայկական արտադրանքը: Հիշեցնեմ, որ «Ռուսալ» ընկերությունը տարեկան 30 մլն դոլարի փայլաթիթեղ է արտահանում ԱՄՆ, որ կազմում է իր շրջանառության 1/3-ը: Հետևաբար, նոր տուրքի հետևանքով հայկական փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ վտանգված է: Ուշագրավ է, որ թուրքական և այլ խոշոր արտադրողների համար տուրքն ավելի ցածր է, քան Հայաստանինը: Մնում է հասկանալ, թե ինչո՞վ են զբաղված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն և դիվանագիտական ապարատը»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր