00:00:00

Աֆղանստանում շուտով կսկսեն նոր անձնագրեր տրամադրել

19:39, 25 սեպտեմբեր 2021

Շուտով Աֆղանստանում կտրվեն փաստաթղթեր նոր՝ «Աֆղանստանի իսլամական էմիրության» նշումով: Այժմ Աֆղանստանի քաղաքացիների կողմից նախկին ռեժիմով ձեռք բերված բոլոր անձնագրերը մնում են վավեր, հայտնում է Ariana News-ը: «Երկրում շրջանառվող անձը հաստատող քարտերն ու անձնագրերը մնում են վավեր, սակայն մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում տրվող փաստաթղթերի վրա կնշվի «Իսլամական էմիրությունը»»,- ասել է թալիբների ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Զաբիուլլահ Մոջահիդը: Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ ցանկացած աֆղանցի, ով համապատասխան փաստաթղթեր ունի, կկարողանա անարգել լքել երկիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր