00:00:00

Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող անձը կորցրել է ադեկվատությունը. Հայտարարություն

18:39, 25 սեպտեմբեր 2021

Ազգային Ժողովում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած քննարկման արդյունքում ակնկալվում էր, որ առողջապահության նախարարությունը (ԱՆ) պետք է գործուն քայլեր ձեռնարկեր, որպեսզի փարատեր մասնագետների և հանրության մտահոգությունները կապված Քովիդ պատվաստումների անուղղակի պարտադրանքի հետ: Սակայն ԱՆ-ն փոխնախարարի բերանով իր անկարողությունը փորձեց քողարկել հերթական մանիպուլացիաներով ու անձնական վիրավորանքներով: Նման հայտարարությամբ է հանդես եկել հակահամաճարակային Ալյանսը։ Տարածված հայտարարության մեջ ասվում է. « Մեջբերում ենք նախարարի N1304-Ն հրամանի հավելվածից (Սպուտնիկ-V). Կետ 16. Հղիության ու կրծքով կերակրման ընթացքում պատվաստանյութի արդյունավետությունը և անվտանգությունը չի ուսումնասիրվել, պատվաստման որոշում կայացնելիս յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնվել պատվաստանյութի օգուտի և ռիսկի գնահատման վրա։ Մեջբերում ենք նախարարի N1635-Ն հրամանի հավելվածից (Կորոնավակ). Կետ 15. Հղի կանանց շրջանում ԿորոնաՎակի կիրառման փորձը սահմանափակ է։ Հղիների պատվաստումը ԿորոնաՎակով պետք է կատարել այն դեպքում, երբ հիվանդության ռիսկն ավելի մեծ է հղիի ու պտղի վրա, քան պատվաստանյութի ռիսկը։ 2. ՀՀ-ում կիրառվող Սպուտնիկ-V պատվաստանյութի ներդիրում հստակ նշված է, որ հղիներին և կերակրող մայրերին հակացուցված է պատվաստումը, իսկ կերակրող մայրերը չեն ներառվել ԱՆ հրամանի բացարձակ հակացուցումներում: 3. Անդրադառնանք ԱՆ քարոզիչների Ռիա Նովոստի-ում հրապարակված ՌԴ առողջապահության նախարարի մեջբերածին: Նա ասում է, որ այս պահին հղիների մոտ խորհուրդ է տրվում կիրառել Սպուտնիկ-V-ն ծանր ընթացքով ռիսկի խմբում 22-րդ շաբաթականից սկսված, երբ մոր սպասվելիք օգուտը գերազանցում է սաղմի համար հավանական վտանգը: 4. Վերջապես Ավանեսյանը նշում է, որ. <<Մեր կարգավորումներով՝ հղին ինքն է որոշում պատվաստվե՞լ, թե՝ ոչ։ Եվ, իհարկե, բժշկի խորհրդատվությամբ իրականացվում է պատվաստում>> (https://iravaban.net/349674.html): Հիմա հարգելի գիտակից քաղաքացիներ, ՀՀ ԱՆ-ի համար, ո՞րն է հիմքը, ՀՀ նախարարի հրամանը, թե՞ նրա գրառումները, թե՞ Սպուտնիկ-V պատվաստանյութի ներդիրը, թե՞ ՌԴ նախարարի հայտարարությունները, որոնք բոլորն իրարից տարբերվում են: Օգնեք, որ ԱՆ-ն կողմնորոշվի: Հիմա ԱՆ-ն առաջնորդվում է իր իսկ նորմատիվ փաստաթղթերո՞վ, թե՞ պատվաստանյութ արտադրողի հրահանգներով, թե՞ մեկ այլ փաստաթղթով, թե՞ քարոզներով ու հայտարարություններով: Ցավոք, Քովիդ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման, անուղղակի պարտադրման, արդեն իսկ հիվանդացած ու բնական կայուն իմունիտետ ձեռք բերած մարդկանց պատվաստելու անհրաժեշտության, ՊՇՌ թեստավորման ու բարձրացված բազմաթիվ այլ կարևորագույն հարցերին ԱՆ-ի կողմից չկա որևէ բովանդակային անդրադարձ: Հ.Գ. Կրկին անգամ նշում ենք, որ պատվաստումները կարևոր գործիք են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, երբ ապացուցված է դրանց անվտանգությունն ու արդյունավետությունը, իսկ հղիների ու կերակրող մայրերի հարցում պետք է առավելագույնս զգույշ լինել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր