00:00:00

ՌԴ-ում հինգերորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցում է 800-ը

16:20, 25 սեպտեմբեր 2021

Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ավելացել է 822-ով՝ նախորդ օրվա 828-ի դիմաց՝ հասնելով 203.095-ի: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Արդեն հինգերորդ օրն անընդմեջ մահվան դեպքերի թիվը գերազանցում է 800-ը. վերջին անգամ նման ցուցանիշ արձանագրվել է օգոստոսի կեսերին: Օգոստոսի 14-ից ի վեր երկրում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 22 000 դեպք. ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7 398 415-ի: Այժմ երկրում հիվանդ է 604 387 մարդ: Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 16.325-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 6 590 933 է

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր