00:00:00

Կռվող անձնակազմը կապով լսել է, թե ինչպես է Արզումանյանը հրամայում, թե ով ուզում է լինի՝ կրակեք

13:52, 25 սեպտեմբեր 2021

Պատերազմից հետո բանակում կատարվող փոփոխությունները՝ մանավանդ գլխավոր շտաբի և պաշպանության բանակի հրամանատարի փոփոխությունները բուռն քննարկումների տեղիք են տվել: Եթե Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացուման հանգամանքները հանրությանը հասկանալի էին, ապա Միքայել Արզումանյանի հեռացումը  բազմաթիվ մութ տեղեր ունի։ Մեր տեղեկություններով՝ հենց անմիջապես Արզումանյանն է թիվ մեկ պատասխանատուն Շուշի քաղաքի հանձնման եվ անկազմակերպ մարտերի վարման համար, որի արդյունքում էլ իրար դեմ դիմաց են դուրս եկել մեր զորքերը և արդյունքում ունեցել ենք հարյուրից ավելի զոհեր: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ քրեական գործ է հարուցված և տարվում է նախաքննություն։ Հարցաքննվել են ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ու ՊԲ տանկայինի զորամասի հրամանատար Թաթուլ Հայրապետյանը: Կռվող անձնակազմը կապով լսել է թե ինչպես է  Արզումանյանը հրամայում , թե ով ուզում է լինի՝ կրակեք և որի արդյունքում էլ ունեցանք բազմաթիվ զոհեր, գումարած Շուշիի կորուստը: Այսինքն նրա պաշտոնից հեռացումը պատահական չէր եվ պաշտպանության բանակի հիմնական կորիզը հեռացումը համարում է տեղին: Նյութի աղբյուրը՝ armday.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր