00:00:00

Լավրովը հայտարարել է, որ ունի հակամարմին, հետեւապես չի պատվաստվել

22:09, 24 սեպտեմբեր 2021

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հիվանդանալուց հետո կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ ունի: Այս մասին նա ասել է Թաիլանդի ԱԳ նախարար Դոն Պրամուդվինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Հանդիպման սկզբում Թաիլանդի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոստովանել է, որ կարոտում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մթնոլորտը, որը 2020 թվականին անցել է վիրտուալ ձեւաչափով: Նա նշել է, որ ուրախ է կրկին հայտնվել կազմակերպության պատերի ներսում։ Նախարարը նաեւ պատմել է, որ COVID-19-ի դեմ պատվաստում է արել երկպոնենտ պատվաստանյութով, եւ Լավրովին հարցրել է՝ անցել է արդյոք նա պատվաստումը: «Ես հաղթահարել եմ կորոնավիրուսը, ես դեռ իմունիտետ ունեմ», — պատասխանել Է Լավրովը եւ ծիծաղով երեք անգամ մատով թխկթխկացրել է սեղանին, որպեսզի աչքով չտան: 2021 թվականի հունվարին Լավրովը հայտնել էր, որ կորոնավիրուսային վարակը թեթև ձևով է տարել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր