00:00:00

ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Դավթաշենի և Արաբկիրի խոշոր խանութներում․ խախտումներ չեն եղել

18:18, 24 սեպտեմբեր 2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շարունակում եմ ստուգայցերը: Այսօր կորոնավարակի կանխարգելման պայմանների նկատմամբ վերահսկողությունն անցկացվել է Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների խոշոր խանութներում: Covid19-ի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Ստուգայցերը շարունակական են։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր