00:00:00

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի տնօրեն Արման Դավթյանի հայտարարությունը

17:52, 24 սեպտեմբեր 2021

Հարգելի՛ լրատվամիջոցներ, սիրելի՛ խաղողագործներ. Եվս մեկ անգամ ուզում եմ պարզաբանել խաղողի մթերման շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները, որպեսզի տարընկալումների և տարբեր շահարկումների առիթ չհանդիսանա: «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» 2020թ.-ին կնքել է պայմանագիր ՌԴ տարածքում նոր դիստրիբյուտորի հետ, ինչի հետևանքով իրացման ծավալները զգալի նվազել են, ուստի առաջացել է սպիրտի պահպանման համար նախատեսված պահամանների քանակի խնդիր: Գործարանը ժամանակին դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պահեստի շինարարության թույլտվություն ստանալու համար, սակայն ապրիլից ինչ-ինչ պատճառներով գործընթացը ձգձգել են՝ հնարավորություն չտալով հավելյալ սպիրտ պահեստավորել: Եվս մեկ անգամ հորդորում եմ զերծ մնալ կոմբինատի գործունեության հետ կապված սադրիչ հայտարարություններից: Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում կոմբինատը մշտապես բարեխղճորեն իրականացրել է մեծ ծավալով մթերման ողջ գործընթացը: Հուսով ենք՝ խաղողագործների խաղողի մթերման հետ կապված խնդիրը շուտափույթ լուծում կստանա: «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ»-ի տնօրեն Արման Դավթյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր