00:00:00

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ

16:13, 24 սեպտեմբեր 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա բազմավաստակ կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան մասին: Անգնահատելի է պարոն Աթոյանցի ավանդը հայ կինոարտադրության զարգացման, մասնավորապես, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ: Անվանի կինոօպերատորի նկարահանած մի քանի տասնյակ ֆիլմերը, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան», «Զինվորն ու փիղը», «Քաոս» հայ կինոարվեստի հարուստ ժառանգության նշանակալի մասն են: Պարոն Աթոյանցի ստեղծագործական գործունեությունը կապված է եղել հայ կինոյի այնպիսի անվանի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Քեոսայանը, Հենրիխ Մարգարյանը և այլք: Այդ համագործակցության արդյունքում էլ կերտվել է հայկական կինոյի հարուստ ժառանգության մի նշանակալի մասը: Օպերատորների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, գործին անշահախնդիր նվիրման շնորհիվ: Լևոն Աթոյանցը մեր հուշերում կմնա որպես պրոֆեսիոնալի, արժանապատիվ քաղաքացու ու մտավորականի օրինակելի կերպար: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին, գործընկերներին, հայկական կինոյի ներկայացուցիչներին և կիսում նրանց վիշտը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր