00:00:00

Մահացել է կինոօպերատոր Լևոն Աթոյանցը

14:33, 24 սեպտեմբեր 2021

Կյանքից հեռացավ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինեմատոգրաֆիստների միության «Մշակույթի ասպետ» շքանշանակիր, լեգենդար կինոօպերատոր, հայկական կինոյի նվիրյալ անուններից Լևոն Աթոյանցը: Այս մասին հայտնում են ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունից: «Խորապես ցավակցում ենք Լևոն Աթոյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, մեր ողջ հանրությանը: Լևոն Աթոյանցի կորուստը մեծ կորուստ է ինչպես հայկական կինոյի, այնպես էլ ողջ հայ մշակույթի համար»,- նշված է միության ֆեյսբուքյան էջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր