00:00:00

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին դահլիճը

12:31, 24 սեպտեմբեր 2021

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր համայնքների խոշորացման մասին հարցը: Նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, թե այս իշխանությունները չեն սովորել տարբերակել գլխավորը երկրորդականից եւ այսպիսի քննարկում են կազմակերպել, երբ սահմաններին լարվածություն է առկա: Մինասյանը հայտարարեց, թե իրենց խմբակցությունը չի մասնակցելու անօրինականությունների: Դրան զուգահեռ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, թե համայնքների խոշորացումը քաղաքական նպատակ է հետապնդում եւ եւս միացան ընդդիմադիր գործընկերների ասածին: Երկու ընդդիմադիր ուժերի պատգամավորները լքեցին դահլիճը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր