00:00:00

Վերջին օրերին օրական պատվաստումների թվի շեշտակի աճ ունենք. Անահիտ Ավանեսյանը թվեր ներկայացրեց

11:38, 24 սեպտեմբեր 2021

Վերջին օրերին շեշտակի աճ ունենք օրական պատվաստումների թվի. Երեկ չէ առաջին օրը իրականացրել ենք 9924 պատվաստում, երեկ՝ 8440 պատվաստում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստում տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Սա խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ վստահության մեծացման առումով փոփոխություն կա: Իրականացրած 385503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որեւէ խնդիր մենք չունենք: Պատվաստումներն այդունավետ են, անվտանգ են, պաշտպանում են կովիդով պայմանավորված մահերից»,-ասաց նա: Անահիտ Ավանեսյանի խոսքով, այս պահին ակտիվ դեպքերի թիվը 11470 է, որից ընդամենը 286-ն են, որ պատվաստված քաղաքացիներ են: Այո, պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այն շեշտակի նվազում է, բայց ամենակարեւորը նպատակը այն է, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթեւ: Հիվանդանոցներում գտնվող 2006 քաղաքացիներից ընդամենը 38-ն են, որ պատվաստված են: Շատ երկրներում փաստվում է, որ պատվստումների արդյունքում կտրուկ նվազում է հոսպիտալացման եւ ծանր դեպքերի ցուցանիշը»,-ընդգծեց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր