Irakanum.am-ի զրուցակիցն է «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը։
Պարոն Պողոսյան նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, ինչպես ե՞ք այն սկսել։
Մենք հանդես ենք եկել մեր ծրագրերով, առանձին յուրաքանչյուր ծրագրի մասին ունենք կոնկրետ գրված մաս, այսինքն յուրաքանչյուր օր մենք մեր ծրագրի առանձին հատված ներկայացնում ենք, նաև փողոցային հանդիպումներ ենք ունենում, ներկայացնում ենք մարդկանց մեր գալու հիմնական նպատակը։
Եվ ո՞րն է իշխանության գալու ձեր նպատակը։
Թե ինչու մենք որոշեցինք մասնակցել ՏԻՄ ընտրություններին։
Ինչու՞։
Նախ, որ Գյումրին մշակութային սահման է, Գյումրին ինքը պատվախնդրության սահման է, և շատ կարևոր է, որ ներկայիս քաղաքական ուժը, որը շատ բաներ է փորձում ավիրել, կչարողանա ձեռք տալ Գյումրին, իսկ քանի, որ հիմա Գյումրիում է տեղի ունենում իշխանափոխություն, գործող քաղաքապետը չկա (նկատի ունի չի մասնակցում ընտրություներին․ խմբ․), էդ տեղը բոլորը ցանկանում են զբաղեցնել և մոդայիկ է դարձել ընդդիմադիր կեցվածքով հանդես գալ և հետևաբար մենք երեկ նաև որոշակի հայտարարությամբ հանդես եկանք, որն իր մեջ առաջին հերթին ներառում էր ազնվություն, այսինքն եթե դուք որեւէ մեկդ հանդես եք գալիս ընդդիմադիր դիրքերից, քննդատում եք, ապա հենց հիմա հայտարարեք, որ դուք խաղ չեք խաղում և չեք գնում իշխանության հետ դաշինք կազմելու և ընդդիմադիրների ձայները կոտրելու։
Դուք բացառում ե՞ք կոալիցիան «Քաղաքացիական պայմանագրի» հետ։
Միանշանակ, իհարկե բացառում ենք, որովհետեւ մենք երեք տարի շարունակ պայքարել ենք ՔՊ-ի դեմ։ Ավելին ասեմ մենք երևի թե չհամագործակցենք ոչ մի ուժի․․ այսինքն հնարավոր է համագործակցություն այն ուժերի հետ, ովքեր այս պահից սկսած կհայտարարեն, որ իրենք չեն համագործակցելու ՔՊ-ի հետ։
Իսկ «Բալասանյան դաշինքի» հե՞տ։
Այդ հայտարարությունը անելուց հետո ես դեռեւս որեւէ քաղաքական ուժի արձագանք չեմ տեսել, այդ թվում չեմ տեսել «Բալասանյան դաշինքի» արձագանքը, ավելին ասեմ դեռ չեմ էլ պատկերացնում այդ դաշինքն ինչ է ուզում անել։ Ինչու՞ են իրենք մտել պայքարի մեջ, մտե՞լ են իշխանություն վերցնելու, մտել ե՞ն որեւէ մեկի հետ իշխանության մաս կազմելու, թե ուղղակի ուզում են Բալասանյանի գործը շարունակեն։
Ձեր դաշինքում կան մարդիկ, ովքեր քաղաքական ճանապարհ են անցել, կամ հայտնի են։ Ինչու՞ օրինակ գյումրեցիները ձեզ պետք է ընտրեն։
Նախ մեր դաշինքի բոլոր անդամները գոնե վերջին երեք տարում հայրենիքի կողքին կանգնած մարդիկ են եղել, ունենք շատ հայտնի արվեստագետներ, չորս հոգի պատերազմի մասնակից են եղել, մենք ունենք լրագրողներ, որոնք երբևէ հանգիստ չեն նստել իրենց տեղը և հանրությանը ներկայացրել են արատավոր երևույթները, մենք ունենք թաղերում հայտնի տղաներ, բայց ոչ թաղային հեղինակություններ, իրենց ոլորտում հաջողություն գրանցած մարդիկ են։
Պարոն Պողոսյան դուք հայտնի էիք ընկնում որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից, հիմա փաստորեն Քոչարյանը ձեզ չի աջակցում։
Մենք աչքի ենք ընկել մշտապես որպես ընդդիմադիր, սկսած 2018 թվականից։
Հա ընդդիմադիր, բայց ասենք ոչ ԲՀԿ-ի, կամ ԼՀԿ-ի կողմնակից, այլ հենց Ռոբերտ Քոչարյանի։
Գիտեք մինչև այսօր ես ասում եմ, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ընդդիմադիր չեն եղել։ Մենք կանգնած ենք եղել բոլոր ընդդիմադիր ուժերի կողքին, մենք դատարանի դիմաց կանգնած են եղել, թե Քոչարյանի, թե Արսեն Բաբայանի, թե Արթուր Դանիելյանի, այսինքն բոլորի համար կանգնել ենք, մենք պայքարել ենք բոլորի համար, քանի, որ մեր համար գերակա է եղել պետության շահը։ Վերջին ընտրությանը մասնակցել ենք «Հայաստան» դաշինքի հետ, որովհետև թիմը նպատակահարմար գտավ մասնակցել «Հայաստան» դաշինքի հետ, իսկ այսօր խնդիրը վերաբերում է Գյումրիին, և մեզ բացարձակապես հետաքրքիր չէ, թե հայաստանյան ընդդիմադիրները ինչ են մտածում Գյումրու ընտրությունների մասին, մեզ հետաքրքիր է մեր քաղաքը, մեր տունը և անկեղծ ասած մենք բացարձակապես որևէ մեկի կարիքը չենք զգում, որովհետև փառք Աստծո ունենք լավ թիմ, լավ ընկերներ ու գաղափարակիցներ։
Իսկ ֆինանսական միջոցներ որտեղի՞ց ձեր թիմին։
Ես քիչ առաջ ասեցի, որ մեր թիմը բավականին կայացած է, ճիշտ է չենք կարող մեզ ճող շռայլություններ թույլ տալ, բայց մենք կարողանում ենք ինքներս մեր ծախսերը հոգալ։ Ի վերջո կայացած մարդ լինել, նշանակում է նաև որոշ խնայողություններ ունենալ և այդ գումարը չենք խնայում մեր քաղաքի համար։
Ձեր շանսերն ինչպես ե՞ք գնահատում։
Ամենակարևորը ուր էլ որ մենք մտնում ենք մեզ ողջունում են, դա արդեն շատ բանի մասին խոսում է։ Մարդիկ գիտեն, որ մենք ազնիվ են, որեւէ մեկի խաղը չենք խաղում։
Հիշեցնենք, որ Գյումրիի ՏՒՄ ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 17-ին։ Ընտրություններին մասնակցում է տասը քաղաքական ուժ։
Irakanum.am