00:00:00

Միջանցքի հարց չի քննարկվում, ՀՀ տարածքով ցանկացած անցում տրանզիտ է ենթադրելու. փոխվարչապետ

21:49, 23 սեպտեմբեր 2021

Միջանցքի հարց չի քննարկվում, քննարկվում է ճանապարհների ապաշրջափակման հարցը, որպեսզի գործող ենթակառուցվածքները բացվեն թե՛ մեր կողմից, թե՛ հարևանների կողմից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում, ի պատասխան ֆեյսբուքյան օգտատիրոջ այն հարցին, թե ի՞նչ հարց է քննարկվում բանակցային սեղանին, հայտնել  է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: «Մենք խոսում ենք, որ միջանցքի հարց չի քննարկվում, բայց անընդհատ հնչում է այն, ինչը հնչում է Ադրբեջանի կողմից»,- նկատել է Պապիկյանը։ Փոխվարչապետը դժվարացել է բացատրել՝ ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը միջանցք ասելով: «ՀՀ սուվերեն տարածքով ցանկացած անցում ենթադրելու է տրանզիտ, դա իրականությունն է։ Թե ինչից ենք վախենում կամ ով ինչ է ասում, դա այլ հարց է»,- ասել է Պապիկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր