00:00:00

Մենք դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից. Էրդողան

01:37, 24 սեպտեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն  ԱՄՆ կատարած այցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին: «Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը անվանել ենք հինգի կամ վեցի հարթակ: Ներկայում այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել»,- նշել է Էրդողանը: Նրա խոսքով, այս հարցը լինելու է այն հարցերի շարքում, որոնք ինքը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»,-ասել է Էրդողանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր