00:00:00

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքին

20:18, 23 սեպտեմբեր 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանին: Այս մասին  հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ամենապատիվ Հոգևոր Տեր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Մեծ է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում: Վստահ եմ, որ Ձեր գահակալության շրջանում ևս Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կշարունակի գործադրել ամեն ջանք՝ ի նպաստ համայն հայության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների հաղթահարման: ՀՀ կառավարությունն իր հերթին նույնպես աջակից կլինի Ձեզ այս և աստվածահաճո այլ նախաձեռնություններում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բարձր հոգևոր առաքելության մեջ»,- նշված է ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր