00:00:00

Այն, որ ՀՀ-ն հիմա ՀԱՊԿ նախագահող է, մեզ լրացուցիչ հնարավորություն է ընձեռում ունենալ երաշխիք այդ ուղղությամբ. Սուրեն Պապիկյանը՝ ՀԱՊԿ-ից ակնկալվող օժանդակության մասին

19:29, 23 սեպտեմբեր 2021

«Ազատություն» ՌԿ եթերում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է հարցին, թե ո՞րն է ՀՀ սուվերեն տարածքի ապահովման իր գնահատականը: «ՀՀ ԶՈւ, ՀԱՊԿ գործընկերների ռազմական ներուժ՝ անհրաժեշտության պարագայում: Բնականաբար, մենք առաջին հերթին հույսը պետք է դնենք մեր ուժերի վրա: Սա է տարածաշրջանային խաղաղության մեր բանաձևը: Անհրաժեշտության դեպքում հրավիրել նաև մեր ՀԱՊԿ գործընկերներին թե՛ մոնիթորինգի, ինչու ոչ՝ նաև հետագա զարգացումների համար»:
Դիտարկմանը, թե պատերազմի ընթացքում շատ է քննարկվել, որ ՀԱՊԿ անդամ երկրները դանդաղում են, չեն արձագանքում, Պապիկյանն արձագանքել է. «Պատերազմն այլ իրողություն է, ՀՀ սուվերեն տարածքը՝ այլ իրողություն, և այն, որ ՀՀ-ն հիմա ՀԱՊԿ նախագահող է, իր հերթին մեզ լրացուցիչ հնարավորություն է ընձեռում ունենալ երաշխիք այդ ուղղությամբ»: Հարցին՝ ինչու են իշխանության ներկայացուցիչները հայտարարում, թե Որոտան-Շուռնուխ հատվածը մեր տարածքը չէ, Պապիկյանը պատասխանել է. «Մի բան է խոսել ՀՀ սահմանների մասին, մի բան է խոսել մեր հայրենիքի՝ մեր ունեցած պատկերացումների մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր