00:00:00

Ուզբեկստանի նախագահը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է Նիկոլ Փաշինյանին հղել

16:25, 23 սեպտեմբեր 2021

Անկախության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ` մեր երկրների ներուժին համապատասխան: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր