00:00:00

Հաշվարկվել է 37.038.476 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս․ ԲԸՏՄ

16:14, 23 սեպտեմբեր 2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է թվով 87 դեպք, որից 48 դեպքով հաշվարկվել է 37.038.476 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 57 դեպքով հաշվարկվել է 2.758.041 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 3.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 42 դեպքով հաշվարկվել է 36.490.840 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 2.415.000 շրջակա միջավայրին հասցված ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 522.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 6 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 25.636 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 343.041 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 34 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 34 դեպքով նշանակվել է 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 25 գործ (ընդհանուր՝ 2.526.840 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.446.540 ՀՀ դրամ: Ստուգումների և դիտարկումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 12 հանձնարարագիր, որից՝ 3-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ արտադրություն, 1-ը՝ ջրամատակարարում, 1-ը՝ շինարարություն, 2-ը՝ ՓՀԷԿ, 1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում, 2-ը՝ անտառտնտեսություն։ Նախկինում իրականացված 17 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 18 որոշում՝ 4.540.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 50.745.644 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 10 հանձնարարական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր