00:00:00

«Հրապարակ». Ինչո՞ւ Մհեր Սեդրակյանի որդին ԱԺ չի գնում

09:33, 23 սեպտեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը, որը երբեմնի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է, տեւական ժամանակ է` չի հաճախում նիստերին: Մեզ ասացին, որ առողջական խնդիրներով է պայմանավորված` վարակվել է քովիդով, բուժում է ստանում տանը, քանզի այնքան ծանր չէ վիճակը, որ հոսպիտալացվի, բայց շատ լավ էլ չէ` վիճակը երբեմն բարդանում է, երբեմն` կայունանում: Փաստացի, 29 հոգանոց «Հայաստան» խմբակցությունից ԱԺ-ում աշխատանքի գալիս է 25 պատգամավոր, մյուս չորսից երեքը կալանավորված են, մեկն էլ` վատառողջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր