00:00:00

Կապերի վերականգնումը կակտիվացնի առևտուրը ՀՀ և Ադրբեջանի տարածքով

23:26, 22 սեպտեմբեր 2021

Հակամարտության կարգավորումը թույլ կտա կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, զարգացման և բարեկեցության համար նոր հնարավորություններ կբացի: Ինչպես հայտնում է Minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Նրա խոսքով՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են տարածաշրջանում հաղորդակցությունների բացում: «Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը սկսել են աշխատել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման հստակ ուղղություններով: Կապերի վերականգնումը նկատելիորեն ՀՀ և Ադրբեջանի տարածքով առևտուրն ու տրանսպորտային հաղորդակցությունը կարագացնի, ինչը շահավետ կլինի և՛ այդ երկրների, և՛ մեր գործընկերների համար: Դա կարգավորման կարևոր գործոն կդառնա, տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության և կայունության հաստատման գործում դրական դեր կխաղա»,- ասել է նա: Բայրամովը նաև ընդգծել է՝ եռակողմ աշխատանքային խումբը, որը զբաղվում է հաղորդակցությունների բացման հարցով, աշխատանքի է անցել է տարածաշրջանում հստակ ուղղություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր