00:00:00

Անկախության օրվա առթիվ Ալեն Սիմոնյանին շնորհավորական ուղերձներ են հղել Իրանի եւ Հնդկաստանի խորհրդարանների նախագահները

21:53, 22 սեպտեմբեր 2021

Անկախության օրվա կապակցությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: «Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը հայտնելու իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Հուսով եմ՝ համատեղ ջանքերի լույսի ներք տարբեր ոլորտներում, հատկապես՝ միջխորհրդարանական ոլորտում համագործակցության ամրապնդման ականատեսը լինել: Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը եւ ԱԺ հարգարժան պատգամավորներին քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ ՀՀ հարեւան եւ բարեկամ ժողովրդին ու Կառավարությանը՝ բարգավաճում»,- նշված է Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում: Շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան: «Խնդրում եմ, ընդունեք իմ լավագույն ցանկությունները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հնդկաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը ջերմ եւ սրտագին հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության եւ բարի կամքի վրա: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին երկու երկրների միջեւ ընդլայնված երկկողմ եւ խորհրդարանական կապերը կզարգանան: Ձերդ գերազանցություն, օգտվելով հնարավորությունից` ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ երջանկություն, ինչպես նաեւ խաղաղություն ու բարեկեցություն Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին»,-նշված է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակի շնորհավորական ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր