00:00:00

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես. Անի Սամսոնյան

21:39, 22 սեպտեմբեր 2021

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես։ Այն կքննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ Հայ դատի և ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Թոնի Կարդենասի և Բրեդ Շերմանի ջանքերով։ Ներկայացրած փոփոխություններով նրանք պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել Ադրբեջանի կողմից Արցախյան 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարած հանցագործությունները և խաղաղ բնակչության դեմ օգտագործված անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը։ Սպասենք առաջիկա քննարկումներին և հուսանք, որ ԱՄՆ կոնգրեսականները կկարողանան արդյունավետ կերպով ներկայացնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր