00:00:00

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է ԶՈՒ–երում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք

21:15, 22 սեպտեմբեր 2021

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 22–ին, անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել եւ քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։ Պաշտպանության նախարարը հրահանգել է հետեւողական լինել կատարվող աշխատանքների հարցում եւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար: Արշակ Կարապետյանը նաեւ հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր