00:00:00

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բանակցություններ կվարեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

22:39, 22 սեպտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Հաղորդում է Տասս-ը՝ հղում անելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին։ «Եռանախագահները նախատեսում են Նյու Յորքում հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Նախատեսվում են հանդիպումներ ինչպես միմյանց, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Եթե հանդիպումը կայանա, ապա դա լավ նշան կլինի, քանի որ 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնականորեն կուրվագծվի»,–ասել է Ռուդենկոն։ Նրա խոսքով իրենք շարունակում են ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկել որպես խաղաղ գործընթացի առաջ մղման կարևոր գործիք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր