00:00:00

Ոստիկանությունում Արթուրին հարցրել են, թե ում էր ուղղված հայհոյանքը. նա էլ պատասխանել է՝ Ալեն Դելոնին. Տեր– Նակալյան

16:29, 22 սեպտեմբեր 2021

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա քիչ անց բաց թողնվել։ Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց միաբանության անդամ Կոնստանտին Տեր– Նակալյանը։ Տեր– Նակալյանի խոսքով՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավարին բերման են ենթարկել սեպտմեմբերի 7–ին  արված մի գրառման համար, որում նա հայհոյանք է գրել։ Տեր– Նակալյանը ենթադրում է, որ ոստիկանությունում մտածել են, որ այն ուղղված է եղել Ալեն Սիմոնյանին։ «Հրավիրել են ոստիկանություն, հարցրել, թե  ում նկատի ունի, Արթուրն ասել է՝ Ալեն Դելոնին եւ նրան բաց են թողել»,– ասաց Կոնստանտին Տեր– Նակալյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր