00:00:00

«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ». Անահիտ Սիմոնյան

13:19, 22 սեպտեմբեր 2021

Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, գրառում է կատարել՝ անդրադառնալով երգչի առողջական վիճակին։ «Բոլորի ուշադրությունն եմ խնդրում. Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի: Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր