00:00:00

ՊԵԿ–ը սկսել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր շնորհել նոր չափանիշներով

17:09, 22 սեպտեմբեր 2021 Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեն սկսել է ՀՀ կառավարության 12․08․2021թ․ թիվ 1324-Ն որոշմամբ սահմանված նոր չափանիշների համաձայն տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր։ Նոր չափանիշներով առաջինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացել է շինարարական կազմակերպություն։  Այս մասին   տեղեկանում ենք  ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նոր կարգի համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով։ Հարկ վճարողն է ընտրում՝ հավաստագիրը ստանալ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։ Նրա ցանկությամբ հայերենից բացի կարող է տրամադրվել նաեւ հավաստագրի անգլերեն կամ ռուսերեն տարբերակը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ օրինապահ հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացնել հաշվարկները եւ վճարել հարկերը, չունենալ հարկային եւ (կամ) մաքսային իրավախախտում, այդ թվում՝ ՀԴՄ-ների շահագործման եւ վարձու աշխատողների գրանցման մասով: Հավաստագիր ստանալու համար կարող են դիմում ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման եւ օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման կարգը, ինչպես նաեւ հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկը հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am)` հարկային ծառայության «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն hարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր