00:00:00

Բայրամովն ու Նուլանդը քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները

11:53, 22 սեպտեմբեր 2021

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակի և Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կատարման վերաբերյալ: «Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ, սակայն Հայաստանը չի արձագանքել այդ քայլերին», - ասվում է հաղորդագրության մեջ: Բայրամովն ու Նուլանդը ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության ուղիների բացման և սահմանազատման կարևորությունը տարածաշրջանի ապագա խաղաղ զարգացման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր