00:00:00

Եվրամիությունը անհամբեր սպասում է Փաշինյանի և նրա կառավարության հետ աշխատանքին

«Հայաստանյան խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին ընտրեց Հայաստանի նոր վարչապետ՝ Սահմանադրությանը համապատասխան», - այսօր հայտարարել են Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Եվրամիությունը անհամբեր սպասում է Փաշինյանի և նրա կառավարության հետ աշխատանքին՝ անցած տարվա նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ, ասված է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ հայտարարությունում: Մոգերինին և Հանը շեշտում են ժողովրդավարության, օրենքի իշխանության և մարդու իրավունքների հետագա ամրապնդման և բարգավաճ ու կենսունակ երկրի ստեղծման անհրաժեշտությունը՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների: «Այս կարևոր նպատակներին հասնելու համար կենսական է մնում համընդգրկուն երկխոսությունը Հայաստանում քաղաքական բոլոր շահառուների միջև, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության», - ասված է հայտարարությունում, որը հրապարակված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքէջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր