00:00:00

ՇՊՀ աշխատակիցների բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

21:20, 08 մայիս 2018

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեծարգո՛ պարոն Ն. Փաշինյան, վերջին շրջանում ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները բուհի համար դարձել են իրական չարիք՝ խաթարելով ուսումնական բնականոն գործընթացը, վարկաբեկելով բուհի հեղինակությունը: Մինչդեռ 2016 թվականի հուլիսից բուհում տեղի են ունեցել նախադեպը չունեցող տեխնիկական վերազինումներ և այլ բարեփոխումներ:
Չնայած այդ ամենին՝ ամբողջ համացանցը հեղեղված է անձնական վիրավորանքներով՝ ուղղված պրոֆեսորադասախոսական անձնակազմին, գիտական խորհրդի անդամներին՝ մարդկանց, ովքեր ունեն մեծ վաստակ ու ներդրում գիտության տարբեր բնագավառներում: Բուհական աշխատանքից ազատված երկու դասախոսներին, ինչպես նաև Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման գծով պրոռեկտորի պաշտոնից ազատված Ա. Ֆարմանյանին (շարունակում է աշխատել որպես Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դոցենտ) առաջարկում ենք իրենց դժգոհությունը վիճարկել դատարանում, ոչ թե ուսանողներին արհեստականորեն ներգրավել անձնական շահերին միտված գործողությունների մեջ: Միայն երեք անձ իրավունք չունի կարծիքներ և տեսակետներ արտահայտելու ամբողջ հանրույթի անունից՝ շահարկելով և խեղաթյուրելով Համաժողովրդական շարժման գաղափարախոսությունը, փիլիսոփայությունն ու փայլուն հաղթանակը: Ավելորդ է շրջանցել կամ արհամարհել օրենքով սահմանված կարգը՝ դիմելով ինքնիրավչության, և խաթարել համալսարանի բնականոն աշխատանքը այն պարագայում, երբ վերջին 2 տարիների ընթացքում բուհում ավելի քան 10 ստուգում է իրականացվել: Պահանջում ենք տուրք չտալ ամբոխավարությանը՝ հարցը կարգավորելով իրավական դաշտում: Հարգանքներով՝ ՇՊՀ-ի հարյուր վաթսունչորս աշխատակիցներ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր