00:00:00

Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. վիրավորների մեջ կան Ոստիկանության զորքերի ծառայողներ. shamshyan.com

20:29, 21 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40–ի սահմաններում Արմավիրի  մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արագած լեռան Քարի լիճ  տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, տեղեկացնում է shamshyan.com–ը: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Մարգարյանը և 25-ամյա Տիգրան Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  Ժամեր անց նույն բժշկական կենտրոն է բուժօգնության դիմել Արմավիրի  մարզի բնակիչ, 25-ամյա Վաչիկ Բաղդադյանը: Կայքի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան Ոստիկանության զորքերի ծառայողներ: Նյութն ամբողջությամբ՝  սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր