00:00:00

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ, քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ

23:19, 21 սեպտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։ Շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ և արդյունավետ հաղթահարելու համար շատ կարևոր է սփյուռքահայության կողմից գործնական ու շարունակական քայլերի իրականացումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ: Սամվել Կարապետյանը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր գտնվում է արցախահայության կողքին և առաջիկայում ևս պատրաստվում է մեծածավալ ծրագրեր իրականացնել` ուղղված Արցախի վերազարթոնքին: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր