00:00:00

«Անդրադարձ կարվի նաև Սիրիային և տարածաշրջանային այլ հակամարտություններին». Պեսկովը՝ Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման մասին

19:09, 21 սեպտեմբեր 2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան այցի նախապատրաստական աշխատանքները: «Այցը նախապատրաստվում է», - ասել է Պեսկովը ՏԱՍՍ-ին՝  պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մտադիր է Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում դեմ առ դեմ հանդիպում անցկացնել իր թուրք գործընկերոջ հետ: Անդրադառնալով նախագահների առաջիկա հանդիպման բովանդակությանը, Պեսկովը նշել է, որ օրակարգը լինելու է շատ լայն։ «Բանակցությունների օրակարգը կլինի ամենալայնը՝ սկսած երկկողմ հարաբերություններից, և այս հարաբերությունները շատ բազմակողմանի են, նախագահները միշտ այս համատեքստում խոսելու բան ունեն»,-ասել է Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ հանդիպմանը անդրադարձ կկատարվի նաև Սիրիային և տարածաշրջանային այլ հակամարտություններին։ Տեղեկության համաձայն՝ Պուտին-Էրդողան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր